Լրահոս

11.02.2015 10:02


Ումա Թուրմանն ապշեցրել է ներկաներին իր նոր դեմքով (լուսանկար)

Ումա Թուրմանն ապշեցրել է ներկաներին իր նոր դեմքով (լուսանկար)

«HTB»-ի փոխանցմամբ՝ արևմտյան մամուլի բուռն քննարկումների առարկան այս անգամ էլ հոլիվուդյան մեկ այլ ճանաչված դերասանուհի Ումա Թուրմանն է։

Հավանաբար, «Սպանել Բիլլին» ֆիլմի հերոսուհին այցելել է նույն պլաստիկ վիրաբույժին, որին այցելել էր Ռենե Զելվեգերը։

Նյու Յորքում ներկայանալով «Ապտակ» սերիալի պրեմիերային՝ 44-ամյա Թուրմանն ապշեցրել է ներկաներին իր նոր դեմքով։

Ինչպես գրում է «Daily Mail»–ը, դերասանուհու աչքերի շուրջ անհետացել են կնճիռները, փոխվել է դեմքի կառուցվածքը, ներարկումներն էլ, ըստ ամենայնի, կատարվել են ճակատի, այտերի և կզակի հատվածներում։

Դերասանուհին փոփոխությունները պատճառաբանել է կոսմետիկայից հրաժարվելով։

Այդուհանդերձ, փորձագետները միակարծիք են մի հարցում՝ Թուրմանն արմատապես չի փոխել արտաքինը, ինչպես Ռենե Զելվեգերը։

Հիշեցնենք՝ «Բրիջիթ Ջոնսի» աստղը նախորդ տարի իր կերպարանափոխությամբ խառնաշփոթ էր առաջացրել երկրպագուների շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը