Լրահոս

11.02.2015 00:45


Ձեռքերով ճանկռել է դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել

Ձեռքերով ճանկռել է դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Անժելա Ա.-ին:
Ըստ վերջինիս հաղորդման՝ փետրվարի 7-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթը՝ 1979 թ. ծնված Գոհար Խ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով ճանկռել է իր դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին` պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը