Ախր, շատ «կրեաԾիվ» են գործող իշխանությունները։ Մի կողմից առևանգում են իր իրավունքների համար պայքարող քաղաքացուն և դաժան ծեծի ենթարկում (հակառակն ապացուցելու համար ոստիկանությունն ունի լիքը հնարավորություններ. թող բացահայտի պատվիրատուներին ու կատարողներին), մյուս կողմից՝ լրատվահոսք նետում ահավորսուտիբեկյանին՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար, թե բա գիտեք՝ Հայաստանի իշխանություններն ինչ պուպուշն են, էնքան լավը, որ, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի կամ Ադրբեջանի, մեր երկիրը միտումնավոր սպանությունների թվաքանակով բավականին ցածր հորիզոնականում է՝ 56-րդը: Ավելին, փորձելով տողատակում մի կերպ արդարացնել վերջին շրջանում քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունները՝ «մեյդան» են հանում եսիմ որ չինովնիկի աշխատասենյակում նկարված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, թե բա՝ ծեծը շարունակում է մնալ դաստիարակության լավագույն մեթոդը: Այսինքն, մենք՝ ապերախտներս, չենք հասկանում, որ իշխանությունները մեզ ծեծում են միանգամայն բարի նպատակով՝ ապտակը միմիայն «հայրենասիրական» է, ծեծը՝ միմիայն «դաստիարակչական», «ականջկտրոցին»՝ միմիայն «թասիբի հարց»։ Եվ սա ամենը չէ։ Հայտարարվում է նաև, որ Հայաստանում սպանությունների թվաքանակը, 90-ականների համեմատ, չորս անգամ նվազել է, ու գիտե՞ք՝ ինչի, գուշակեք երեք անգամից։ Որովհետև ... Հայաստանի բնակչության թվաքանակն է կրճատվել։ Այսինքն, հայաստանյան գործող իշխանությունների ապաշնորհ քաղաքականության համար ևս մեկ շնորհակալություն հայտնելու առիթ ունենք։ Բա որ արտագաղթի տեմպերը սրընթաց չաճեին, բռնության դեպքերը հո չէի՞ն նվազի։ Այ այսպիսի «ապահով» Հայաստան։
Արեգնազ Մանուկյան. «Շատ «կրեաԾիվ» են»
Ախր, շատ «կրեաԾիվ» են գործող իշխանությունները։
Մի կողմից առևանգում են իր իրավունքների համար պայքարող քաղաքացուն և դաժան ծեծի ենթարկում (հակառակն ապացուցելու համար ոստիկանությունն ունի լիքը հնարավորություններ. թող բացահայտի պատվիրատուներին ու կատարողներին), մյուս կողմից՝ լրատվահոսք նետում ահավորսուտիբեկյանին՝ մարդկանց աչքին թոզ փչելու համար, թե բա գիտեք՝ Հայաստանի իշխանություններն ինչ պուպուշն են, էնքան լավը, որ, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի կամ Ադրբեջանի, մեր երկիրը միտումնավոր սպանությունների թվաքանակով բավականին ցածր հորիզոնականում է՝ 56-րդը:
Ավելին, փորձելով տողատակում մի կերպ արդարացնել վերջին շրջանում քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունները՝ «մեյդան» են հանում եսիմ որ չինովնիկի աշխատասենյակում նկարված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, թե բա՝ ծեծը շարունակում է մնալ դաստիարակության լավագույն մեթոդը: Այսինքն, մենք՝ ապերախտներս, չենք հասկանում, որ իշխանությունները մեզ ծեծում են միանգամայն բարի նպատակով՝ ապտակը միմիայն «հայրենասիրական» է, ծեծը՝ միմիայն «դաստիարակչական», «ականջկտրոցին»՝ միմիայն «թասիբի հարց»։
Եվ սա ամենը չէ։ Հայտարարվում է նաև, որ Հայաստանում սպանությունների թվաքանակը, 90-ականների համեմատ, չորս անգամ նվազել է, ու գիտե՞ք՝ ինչի, գուշակեք երեք անգամից։ Որովհետև ... Հայաստանի բնակչության թվաքանակն է կրճատվել։ Այսինքն, հայաստանյան գործող իշխանությունների ապաշնորհ քաղաքականության համար ևս մեկ շնորհակալություն հայտնելու առիթ ունենք։ Բա որ արտագաղթի տեմպերը սրընթաց չաճեին, բռնության դեպքերը հո չէի՞ն նվազի։
Այ այսպիսի «ապահով» Հայաստան։
Արեգնազ Մանուկյան