Լրահոս

10.02.2015 17:25


Հայաստանի քաղաքացուն կդատեն Կրեմլում ռումբի առկայության սուտ հաղորդագրության համար

Հայաստանի քաղաքացուն կդատեն Կրեմլում ռումբի առկայության սուտ հաղորդագրության համար

Կրասնոդարի երկրամասի դատախազությունը Սոչիի հաշտարար դատարանին է փոխանցել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի քրեական գործը, որը, գտնվելով ՌԴ–ում, ոստիկանությանը սուտ տեղեկատվություն է տվել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին։

Պատահարը, որի համար 37-ամյա Առաքելյանը ձերբակալվել է, տեղի է ունեցել հունվարի 15-ին։
«Ահաբեկչության մասին կանխավ սուտ հաղորդագրության համար» մեղադրյալին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։
Դատախազը հասատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղղել շրջանի հաշտարար դատարան՝ դիտարկման համար։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը