Կարծիք

10.02.2015 16:32


Նշան Գալստյան

Նշան Գալստյան

Ոչ վաղ անցյալի աշխարհի ամենաօդիոզ բռնապետերից էր Հասարակածային Գվինեայի նախագահ Ֆրանսիսկո Մասիաս Նգեման: Ուրեմն, սրա պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ոչնչացվել ա երկրի բնակչության մոտ ¼-ը: Մարդկանց փողոցում առևանգում, խոշտանգում, գնդակահարում էին: Ցինիզմն ու սադիզմն էն աստիճանի հասան, որ 1975թ. Սուրբ ծնունդին Նգեմայի 150 ընդդիմախոսի գնդակահարած զինվորները Սանտա Կլաուսի շորերով էին: Իսկ գազանությունն այդ ուղեկցվում էր Մերի Հոպկինսի հայտնի «Those Were the Days» երգով:

Էսօր Հայաստանում են մարդկանց վրա հարձակվում, առևանգում, խոշտանգում: Սանտա Կլաուսի շորերով չեն, բայց մեկ ա՝ դիմակավորված են: Ճիշտ ա՝ բռնություններն առայժմ լուռումունջ են իրականացվում, բայց սենց շարունակվելու դեպքում «Those Were the Days» երգից արդեն մենք ենք տեղից վեր թռնելու:
Նգեման իր երկիրը հասցրեց տնտեսական ու քաղաքական կոլապսի: Հեղաշրջումից հետո նրան մեղադրանք առաջադրվեց 80 հազար մարդու սպանության համար: Նա դատապարտվեց մահապատժի:

Հիմա ո՞ւմ էր պետք էդ աստիճանի ագահությունը, էդքան մարդու կյանք խլելը, երկիրը վարի տալը...

https://www.facebook.com/photo.php?fbid=1577040332508913&set=a.1547207882158825.1073741828.100006088848659&type=1&theater

Այս խորագրի վերջին նյութերը