Չավուշօղլու. «Նախագահները պետք է որոշեն՝ ընդունե՞լ, թե չընդունել հրավերը»
Ինչպես տեղեկացնում է թուրքական ԶԼՄ–ն, թուրք արտգործնախարար Մևլուդ Չավուշօղլուն, անդրադառնալով ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտին երկրներին ուղարկված հրավերներին, ասել է՝ Հայաստանի և ԱՄՆ–ի նախագահներն իրենք պետք է որոշեն հրավերն ընդունելու կամ չընդունելու որոշումը։
–Մենք՝ որպես Արտգործնախարարություն, հայկական պնդումների դեմ թուրքական թեզերն ենք ներկայացնում: Դրա համար քաղաքացիական հասարակության հետ ենք համագործակցում, ինչպես նաև՝ գիտնականների։
Նա նաև նշել է, որ առաջիկայում հայտնի կլինեն մասնակիցները. «Բոլորին ուղարկել ենք: Բրիտանիայից արքայազն Չարլզն է գալու: Մեզնից հասնում է հրավիրելը. գալ-չգալու հարցն առաջնորդները թող իրենք որոշեն: Առաջիկա ժամանակաշրջանում կտեսնենք՝ ով է մասնակցելու, ով՝ ոչ»։

7or.am