Լրահոս

10.02.2015 15:16


Որպես մեղադրող՝ դատարանում հանդես կգան նաև ՌԴ զինվորական դատախազները

Որպես մեղադրող՝ դատարանում հանդես կգան նաև ՌԴ զինվորական դատախազները

ՌԴ զիվորական դատախազները դատարանում որպես մեղադրող հանդես կգան Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործում։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»–ը՝ մեջբերելով ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկու խոսքերը։

«Կարծում եմ, որ հանդես կգանք»,–ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ զինվորական դատախազությունը պատրաստ է միանալ Վալերի Պերմյակովի նկատմամբ առաջադրված մեղադրանքին։

«Ե՛վ մեզ, և՛ նրանց մոտ մեղադրանք է առաջադրվել։ Այժմ համատեղ աշխատանք է ընթանում։ Գործը դատարան կհասնի, և այնտեղ էլ կորոշենք՝ ինչ ենք անում»,–հավելել է ՌԴ գլխավոր զինվորական դատախազը։

Նա նաև հավելել է, որ գործի նախաքննության ավարտին կորոշվի, թե որ դատարան կուղղվի այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը