Ասադ. «Մենք չենք կարող դաշինքի մեջ մտնել երկրների հետ, որոնք աջակցում են ահաբեկչությանը»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսն «Իսլամական պետության» դիրքերին հարվածներ հասցնող միջազգային կոալիցիայի հետ ուղիղ կապեր չունի։
«Բի–Բի–Սի»–ի հրապարակած հարցազրույցում նա նշել է, որ սիրիական ղեկավարությունը հարվածի ժամանակի և շրջանների վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է երրորդ կողմից՝ Իրաքից։
«Երբեմն նրանք մեզ ընդհանուր արձագանք են փոխանցում. դրանցում մարտավարական ոչ մի բան չկա», – հստակեցրել է Սիրիայի նախագահը։
Ասադը պնդել է, որ Դամասկոսը չի կարող միանալ Արևմուտքի միջազգային կոալիցիային և նրա արաբական դաշնակիցներին, որը նախորդ տարվանից հարվածներ է հասցնում Իրաքի և Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտնչող ԻՊ ահաբեկչական կազմակերպության դիրքերին։
–Ո՛չ. մենք միանշանակ չենք կարող գնալ դրան, և դրա համար քաղաքական կամք էլ չունենք։ Մենք չենք ցանկանում դա մեկ պարզ պատճառով՝ մենք չենք կարող դաշինքի մեջ մտնել երկրների հետ, որոնք աջակցում են ահաբեկչությանը, – ասել է սիրիացի նախագահը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։