Լրահոս

10.02.2015 14:45


ՓՄՁ միության նախագահ. «Գործում են Շարիաթի օրենքները»

ՓՄՁ միության նախագահ. «Գործում են Շարիաթի օրենքները»

Խոսելով «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին զինված և դիմակավորված անձանց կողմից առևանգելու ու դաժան ծեծեի ենթարկելու դեպքից՝ ՓՄՁ միության նախագահ Ստեփան Ասլանյանը լրագրողներին ասել է. «Գործում են Շարիաթի օրենքները»։

Նա նաև հիշեցրել է իրավապահ մարմիններին, որ նրանք աշխատավարձ եք ստանում նաև ՓՄՁ–ի հարկերից, և պահանջել է շուտափույթ բացահայատել կատարված հանցագործությունը։

«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանն էլ հավելել է, որ նման բռնի մեթոդներով փորձում են վախեցնել անհատ ձեռներեցներին, բայց ապարդյուն։

–Հայաստանում մարդկանց 90%–ն առևտրով է զբաղվում։ Հայաստանի 90%–ին չեն կարող ծեծել ու վախեցնել։ Ու եթե իրենք չպատժեն մեղավորներին, մե՛նք կպատժենք,-ասել է Գ. Դանիելյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը