Աշխարհ

10.02.2015 19:08


Սարկոզին կոչ է արել Ուկրաինային մոռանալ Ղրիմի մասին

Սարկոզին կոչ է արել Ուկրաինային մոռանալ Ղրիմի մասին

Ղրիմի բնակչությունը կատարել է Ռուսաստանի կազմում ընգրկվելու իր ընտրությունը, ու ոչ ոք իրավունք չունի նախատելու նրանց այդ ընտրության համար: Այս մասին, «RFI» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

Սարկոզիի խոսքերով՝ Ուկրաինան պետք է դառնա կապող կամուրջ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև. Ուկրաինան ԵՄ-ի համար չէ:

Հիշեցնենք՝ Ղրիմի բնակչության 96,7 տոկոսը ՌԴ-ին միանալու օգտին է քվեարկել 2014թ. մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը