Լրահոս

10.02.2015 13:51


ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

ԼՂՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը