Կարծիք

10.02.2015 12:19


«Միայն իշխանափոխությունը մեզ կազատի Արտակին ծեծողներից ու «1in.am»-ի իրական տերերից»

«Միայն իշխանափոխությունը մեզ կազատի Արտակին ծեծողներից ու «1in.am»-ի իրական տերերից»

Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծին՝ Բաղրամյան 26-ի տակ աշխատող «1in.am»-ը հռետորական հարցադրում է անում, թե ինչու, երբ ծեծեցին ԲՀԿ-ականի, այսքան մեծ աղմուկ բարձրացավ, իսկ երբ անցյալ տարվա վերջում քաղաքական բռնության այլ դեպքեր եղան, այսպիսի արձագանք չեղավ: Պարզ է, որ այս հարցադրումով «1in.am»-ը փորձում է սեպ խրել ընդդիմադիրների միջև, սակայն այդ փորձերն ապարդյուն են, քանզի քաղաքական ուժերի հստակ արձագանքը ցույց տվեց, որ իրենք բոլորը միասնական են այն հարցում, որ Արտակին ծեծողները պիտի պատասխան տան իրենց արարքի համար: Ընդդիմադիր ուժերը նաև ցույց տվեցին, որ լավ հասկանում են, որ երկրի բարձրագույն իշխանությունն է կանգնած այս խայտառակության ետևում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու այլ ծեծերի ժամանակ նմանօրինակ արձագանք չեղավ, կասեմ հետևյալը. իհարկե, վատ է, որ քաղաքական բռնության այլ դեպքերի ժամանակ այսպիսի աղմուկ չբարձրացվեց, սակայն սա չէ ընդդիմության գլխավոր մեղքը: Ընդդիմության գլխավոր սխալն այն է, որ այն դեռևս իշխանափոխություն չի կատարել: Արտակին ծեծելու պատվեր տվողներն ու «1in.am»-ի իրական տերերը նույն մարդիկ են, ու ընդդիմությունը, իհարկե, մեղավոր է, որ այդ մարդիկ դեռ շարունակում են իշխել մեր երկրում: Սա՛ է ընդդիմության գլխավոր բացթողումը, սխալը, մեղքը, ինչպես կուզեք՝ անվանեք: Սակայն վստահ եղեք, որ շատ ակտիվ աշխատանքներ են տարվում այս խնդիրը լուծելու ուղղությամբ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը