Լրահոս

10.02.2015 19:19


«Իսլամական պետությունը» փորձում է քիմիական զենքի հասանելիություն ստանալ

«Իսլամական պետությունը» փորձում է քիմիական զենքի հասանելիություն ստանալ

«Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է քիմիական զենքի հասանելիություն ստանալ։ Նման տեղեկություններ ունի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումջյուն ճապոնական «NHK» հեռուստաընկերությանն ասել է, որ ստացված տվյալներն, այդուհանդերձ, ամբողջապես ստուգված չեն։

«Եթե ԻՊ–ն կարողանա ստանալ կամ քիմիական զենք արտադրել, ապա չափազանց մեծ վտանգ կներկայացնի։ Շատ կարևոր է ապահովել նյութերի չտարածվելը, որոնցից կարելի է քիմիական զենք արտադրել»,–ասել է ՔԶԱԿ գլխավոր քարտուղարը՝ կողմ արտահայտվելով նման նյութերի նատմամբ միջազգային վերահսկողական համակարգի ամրապնդմանը։

Նա նաև հաղորդել է, որ Սիրիայում ծրագրված 12 քիմիական օբյեկտների վերացման աշխատանքները հետաձգվում են մինչև սեպտեմբեր։

«Առկա են որոշ տեխնիկական խնդիրներ», – ասել է Ուզումջյուն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը