«Նորմանդյան քառյակի» բանակցությունները 7 ժամ են տևել
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Բեռլինում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել «Նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) հանդիպումը:
7 ժամ տևած փակ հանդիպմանը քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։
Փետրվարի 11-ին Մինսկում նախատեսված է «Նորմանդյան քառյակի» առաջնորդների հանդիպումը ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մինչ այդ Մինսկում տեղի կունենա նաև շփման խմբի հանդիպումը:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները և ԵՄ–ն, չընդունելով Ղրիմի միացումը Ռուսատանին, Մոսկվային մեղադրում են Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու մեջ:
ԱՄՆ-ը և Եվրամիությունը սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսական, բանկային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանն արգելափակեց պատժամիջոցները կիրառող երկրներից պարենային ապրանքների ներկրումը:

7or.am