«Էյջ Էս Բի ՍԻ» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Փետրվարի 9-ին՝ ժամը 23.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «Էյջ Էս Բի ՍԻ» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի 88RR888 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Կ.) և «Մերսեդես» մակնիշի 64AS066 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գովազդային վահանակի սյանը և շրջել այն: Շտապօգնության աշխատակիցները Ա.Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը:
«Էյջ Էս Բի ՍԻ» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Փետրվարի 9-ին՝ ժամը 23.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ «Էյջ Էս Բի ՍԻ» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի 88RR888 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Կ.) և «Մերսեդես» մակնիշի 64AS066 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գովազդային վահանակի սյանը և շրջել այն:
Շտապօգնության աշխատակիցները Ա.Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը: