Այսօր շուրջ երկու ժամ տևած ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական ներկա իրավիճակը և ներկուսակցական հարցեր:
Այս մասին նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ պաշտոնանկությունների հարց չի քննարկվել:
Նա նաև նշել է, որ հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը.
-Հինգշաբթի կլինեն որոշումներ և դրանց վերաբերյալ հայտարարություն:
Անդրադառնալով «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելուն և դաժան ծեծի ենթարկելուն՝ Է. Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն դատապարտում է բռնության ցանկացած դեպք:
-Դա ամենաքիչը ձեռնտու է իշխանություններին: Դա իշխանությունների շահերից չի բխում, և դա իշխանությունների ձեռագիրը չէ,-հավելել է նա:
Հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը

7or.am