Լրահոս

09.02.2015 19:24


Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի որբի են որդեգրել

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը սիրիացի որբի են որդեգրել

«Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 2–ամյա երեխայի են որդեգրել Սիրիայից։ Մուսա անունով տղան այդպիսով կդառնա աստղային զույգի 7–րդ երեխան։

Ներկայումս որբը, որի ծնողները սիրիական կոնֆլիկտի զոհ են դարձել, գտնվում է Թուրքիայի փախստականների ճամբարում։

Անջելինան երեխային տեսել է «ՅՈւՆԻՍԵՖ»–ի մարդասիրական առաքելության իրականացման ժամանակ։
Լսեսով երեխայի պատմությունը թարգմանչից՝ դերասանուհին սկսել է լաց լինել, որից հետո փոքրիկ Մուսան մոտեցել ու գրկել է նրան։

Հունվարի սկզբներին դերասանուհին «The New York Times»–ում հոդված էր տպագրել փախստականների մասին Դահուկ քաղաքում և Իրաքյան Քրդստանում սիրիացի և իրաքցի փախստականների ճամբարներն այցելելուց հետո։ Նա նշել է, որ երբևէ նման տառապանքների ականատես չէր եղել։

Հիշեցնենք՝ Ջոլին և Փիթը տարբեր տարիների երեք երեխա են որդեգրել Կամբոջայից, Եթովպիայից և Վիետնամից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը