Կարծիք

09.02.2015 17:41


«Մենք չենք նահանջելու»

«Մենք չենք նահանջելու»

«Մենք բոլորս Արտակ ենք»
Այս կարգախոսն էր այսօր միավորել հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին՝ իրենց ձայնը բարձրացնելու կատարված ոճրագործության դեմ: Հազարավոր մարդկանց միասնականությունը վկայում է, որ երկրում առկա անպատժելիությունն այևս հանդուրժել հնարավոր չէ: Այն ազգային խնդիր է, ոչ թե կուսակցության կամ սոցիալական խմբի խնդիր, և այն, որ այսօր բողոքի ցույցին բացի Արտակի ընկերներից, և հարազատներից միացել էին նաև Արտակին անձնապես չճանաչող հազարավոր մտահոգ քաղաքացիներ, ապացուցում է, որ հասարակության համբերությունն արդեն սպառվել է, և այևս ոչ մի անարդարություն չի հանդուրժելու: Մենք չենք նահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք այնքան, մինչև հարցն արդարացի լուծում ստանա, պայքարելու ենք մինչև բացահայտվեն հանցագործության կատարողներն ու պատվիրատուները:
Իրավապահ մարմիններից պահանջում ենք սեղմ ժամկետում բացահայտել դեպքը և պատժել մեղավորներին, այլապես հասարակական այս լայն ալիքն էլ ավելի է մեծանալու՝ կազմակերպելով ցույցեր և պահանջելով հրաժարականներ:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության

պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը