Մի շարք ավտոճանապարհների տեղում է ձյուն, առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Ջերմուկի, Սիսիանի, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքների ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի ճանապարհահատվածի 36-38-րդ կմ-ում մերկասառույց է:
Մարալիկ-Լանջիկ, Աշոցք-Բավրա ճանապարհահատվածներում, Արթիկի և Արագածի տարածաշրջաններում, Սպիտակի ոլորաններում և Գավառ-Մարտունի հատվածում ուժեղ քամիներ են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն