Դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը նվագախմբի հետ լարվածության պատճառով չի կայացել
Փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իտալացի ճանաչված դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի նախատեսված համերգը չէր կայացել։
«Պատճառը ոչ թե արվեստագետի հիվանդ լինելն է, ինչպես հայտարարել են, այլ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի և դաշնակահարի միջև առաջացած լարվածությունը»,–ասուլիսին հայտնել է համերգի պրոդյուսեր Մարինա Սարգսյանը:
–Դուրգարյանն ու Անտոնիո Կոնսալեսը գոհ են եղել փորձից: Դուրգարյանը խնդրել է, որ առավոտյան պայմաններ ստեղծենք, որպեսզի դաշնակահարը նորից փորձ անի: Մենք ստեղծեցինք այդ պայմանները: Փորձից հետո գնացել էր հանգստանալու: Ժամը հինգն անց կեսին Անտոնիոյին ուղեկցում էի թատրոն: Մինչ այդ զանգել էին ու ասել, թե Դուրգարյանը հարցնում է՝ ուր է դաշնակահարը: Ես ասացի, որ հինգ րոպեից կլինի: Նա ասել է՝ տաս րոպե է տալիս, չլինելու դեպքում նվագախմբին տուն է ուղարկում: Կոնսալեսը հարցրել է, թե ինչու էր գոռգոռում Դուրգարյանը, իսկ վերջինը նշել է, թե մեղավորը պրոդյուսերն է: Այնուհետև նրանք մտան դահլիճ` փորձի, իսկ ես դուրս եկա, – ասել է Մարինա Սարգսյանը՝ հավելելով, որ հետո դուրս է եկել Դուրգարյանն ու ասել, որ համերգ չի լինի, իսկ Անտոնիո Կոնսալեսն էլ նշել է, որ նախապես ծրագրված, փորձված տեմպերը փոխվել են՝ դա անվանելով «կատաստրոֆա»։
Համերգը բարեգործական բնույթ էր կրում, ստացված հասույթը պետք է մնար Օպերային թատրոնին։
Պրոդյուսերը նշել է նաև, որ իտալացի դաշնակահարն ինքնազգացողության վատթարացում է ունեցել. կապտել էին շրթունքները, գունատվել էր։

7or.am