Քաղաքական

09.02.2015 17:04


Իվետա Տոնոյան. « Այս ամենի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է»

Իվետա Տոնոյան. « Այս ամենի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է»
«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ դրանից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:

«Top-news.am»–ն այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ, ով շեշտեց. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլև երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»:
Աղբյուրը՝ «Top-news.am»

Այս խորագրի վերջին նյութերը