Լրահոս

09.02.2015 17:30


Ռուսաստանի հետ երկխոսությունն Աբաշիձե–Կարասին ձևաչափով կշարունակվի

Ռուսաստանի հետ երկխոսությունն Աբաշիձե–Կարասին ձևաչափով կշարունակվի

Ռուսաստանի հետ երկխոսությունն Աբաշիձե–Կարասին ձևաչափով կպահպանվի և կշարունակվի։ Այս մասին լրագրողներին Թբիլիսիում ասել է Վրաստանի՝ ՌԴ հետ հարաբերությունների հարցերով վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
Նրա խոսքերով՝ երկխոսությունն այդ ձևաչափով «հանդիսանում է խողովակ ՌԴ և Վրաստանի միջև»։

«Որքան էլ դժվար լինեն երկու երկրների հարաբերությունները, երկխոսությունն անհրաժեշտ է», – նշել է Աբաշիձեն։
Նա հավելել է, որ հանդիպման նոր ժամանակացույցը դեռևս չի համաձայնեցվել ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ, և ներկայումս մի քանի կարևոր հարցեր են կուտակվել, որոնք քննարկման և կարգավորման կարիք ունեն։

Հիշեցնենք՝ նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012թ. Ժնևի արվարձանում։ 2013-2014 թթ. Պրահայում 7 հանդիպում է տեղի ունեցել, որտեղ քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական, մարդասիրական և մշակութային համագործակցության հարցերը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը