Լրահոս

09.02.2015 16:53


Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Փետրվարի 9-ին՝ ժամը 15.14-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21015» մակնիշի 06ՕՕ585 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Կ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 23TL933 պետհամարանիշի (վարորդ` Ա. Գ.) ավտոմեքենաները:
***
Փետրվարի 9-ին՝ ժամը 13.22-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» 23TL707 պետհամարանիշի մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ի ավտոմեքենան:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 12.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղիպատրուշ գյուղում քաղաքացին գտնվում է անգիտակից վիճակում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (բժիշկների հետ միասին):
Քաղաքացի Բ. Պ.-ն (ծնվ. 1951թ.) հրշեջ ավտոմեքենայով տեղափոխվել է Ապարանի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն ընթացքից նկատել են արգելափակված «Լեքսուս» մակնիշի 41 VZ 777 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) և դուրս բերել արգելափակումից:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 12.30-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ` Ս. Ք.):

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 11.30-ին, ահազանգ է ստացվել, որ տեղացող առատ ձյան և վատ տեսանելիության պատճառով Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչից «ԳԱԶ-3110» 33 PU 208 (վարորդ` Վ. Պ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 2-3 մ) և կողաշրջվել. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վարորդին և ուղևորուհուն տեղափոխել են Ապարան քաղաք:
Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները նկատել են «Օպել» մակնիշի 33 PU 208 պետհամարանիշի արգելափակված ավտոմեքենա (վարորդ` Ա. Ն.). ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 10.35-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պաղակն (Շուրաբադ) գյուղի մոտակայքում «ԳԱԶ 53» մակնիշի 773LD61 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 9-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.):

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 10.33-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 35 DU 786 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ս.-ի ավտոմեքենան:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 10.30-ին, ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սառնակունք ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» 34SM002 պետհամարանիշի մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է դեպի հանդիպակաց երթևեկելի հատված. տուժածներ չկան: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 16-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Պ.-ի ավտոմեքենան:

***

Փետրվարի 9-ին՝ ժամը 10.16-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղաձոր գյուղի մոտակայքում Ջիպ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 07ՕԼ888 պետհամարանիշի (վարորդ` Ս. Պ.) և «Միտսուբիշի» մակնիշի 55LR575 պետհամարանիշի (վարորդ` Հ. Հ.) ավտոմեքենաները:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 08.50-ին, ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ ձյան պատճառով Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի մոտակայքում ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի, ինչից «Օպել» մակնիշի 29 ՕՏ 354 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրսեն բերել Գ. Կ.-ի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը