Լրահոս

09.02.2015 16:01


Ահմեդ Դավութօղլու. «Չենք տրվել և չենք տրվելու ո՛չ հրեական, ո՛չ հայկական, ոչ էլ թուրք–հունական լոբբիին»

Ահմեդ Դավութօղլու. «Չենք տրվել և չենք տրվելու ո՛չ հրեական, ո՛չ հայկական, ոչ էլ թուրք–հունական լոբբիին»

Ինչպես տեղեկացնում է jewish.ru–ն, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կիրակի ելույթ ունենալով շրջանային կուսակցական կոնֆերանսին՝ ասել է, որ կառավարող կուսակցության հակառակորդները կարող են լինել «հրեական լոբբիի» անդամներ։

–Ես հայտարարում եմ՝ մենք չենք տրվել և չենք տրվելու ո՛չ հրեական, ո՛չ հայկական, ոչ էլ թուրք–հունական լոբբիին,–ասել է նա։

Նախորդ ամիս էլ Էրդողանն էր իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտասահմանյան գերտերությունների «խամաճիկ» անվանել։ Թուրքական դատարանը Գյուլենի ձերբակալման թույլտվություն էր տվել հանցավոր կազմակերպություն ղեկավարելու կասկածանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը