Լրահոս

09.02.2015 19:12


Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում

Վթարային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի 4-ից-12-րդ փողոցների, Սպանդարյան կայարանի և հարակից հիմնարկ ձեռնարկությունների

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի վերին հատվածի

• Արմավիր մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

09.02.2015թ.

Այս խորագրի վերջին նյութերը