Լրահոս

09.02.2015 14:53


Ստեփան Մարգարյան. «Մեր պահանջը՝ հայտնաբերել շուտափույթ ժամկետում»

Ստեփան Մարգարյան. «Մեր պահանջը՝ հայտնաբերել շուտափույթ ժամկետում»

Այսօր ՀՀ ոստիկանության մոտ ի պաշտպանություն «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշել է.

–Մեր պահանջը պետք է հստակ ձևակերպվի. մենք այս պահին պահանջում ենք շատ արագ, շուտափույթ ժամկետում հայտնաբերել մեղավորներին։ Ես համարյա վստահ եմ, որ իշխանությունների համար դա բացահայտված է, ես համարյա վստահ եմ, որ իրենք գիտեն։ Եթե իրենք չեն ուզում հետագայում իրավիճակի շատ ավելի սրում, պետք է շատ արագ բացահայտեն,–ասել է պատգամավորը։

Մարգարյանը համոզմունք է հայտնել՝ եթե իշխանությունները բացահայտելու ցանկություն չունեն, ապա դա նշանակում է, որ չեն ուզում կառուցողական երկխոսություն ծավալել երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «Մենք պատրաստ ենք նաև դրան»,–ասել է նա՝ հավելելով, որ հաշված օրերի ընթացքում քաղաքական ուժերի հետ կքննարկեն հետագա անելիքները, և կլինի համապատասխան հայտարարություն։
Նա ստորություն է համարել իր իրավունքի համար պայքարող մարդուն «բանդիտական ձևով առևանգելը և ծեծելը»։

«Դրանից ավելի «բեսպրեդել» երկրում հնարավոր չէ», –շեշտել է պատգամավորը՝ հավելելով՝ եթե դա կազմակերպված բնույթ չունի, ապա կբացահայտվի հաշված օրերի ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը