Մոսկվայում բացվել է «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում բացվել է «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որը կգործի մինչև փետրվարի 13-ը։
Ցուցահանդեսը համարվում է ՌԴ ամենախոշոր և տարածաշրջանում առավել ճանաչված միջազգային միջոցառումներից մեկը:
Այս տարի ցուցահանդեսը կունենա 2 000-ից ավելի մասնակից` 65երկրներից, կգործի 31 ազգային տաղավար:
Ցուցահանդեսի հիմնական այցելուներն են սննդարդյունաբերության ոլորտում միջին և խոշոր գնորդները, այդ թվում տարբեր առևտրային ցանցերից, ինչպես նաև տվյալ արտադրատեսակների ներմուծողներ։
Նպատակ ունենալով խթանել հայկական սննդարդյունաբերության ոլորտի զարգացումը, նպաստել ՌԴ շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճը, ինչպես նաև բացահայտել նոր գործընկերներ՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը` Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպել են թվով 22 հայկական ընկերությունների (Թամարա Ֆրութ, Մեծ Սյունիք, Ռուկար Գրուպ, Վայք Գրուպ, Շամբ Բիզնես, Սիս Նատուրալ, Եվրոթերմ, Սամ-Հար, Ռագմակ, Մարան, Երևանի Գարեջուր, Էդվագ Գրուպ, ՎՎՎ Գրուպ, Անուշ-1, Բիգա, Աշտարակ Կաթ, Նատֆուդ, Բեկոն Պրոդուկտ, Վիլ Ֆուդ, Օլդ Բրիջ, Մավաս Գրուպ, Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան) մասնակցությունը նշված ցուցահանդեսին։
Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2տարածքով հայկական տաղավար։
Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված Պետական աջակցության ծրագրի շրջանակներում։