Ի պաշտպանություն «Կասեցում» շարժման ակտիվիստ ԱրտակԽաչատրյանի՝ Կառավարության մոտ ընթացող բողոքի ցույցի ժամանակ ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ «Հայաստանում բեսպրեդել է»։
–Արտակ խաչատրյանի վրա հարձակումը հերթական բեսպրեդելն էր։ Երիտասարդ, ով իր քաղաքացիական պարտքն է կատարել, որևէ բան չի խախտել, և այսպիսի վերաբերմունքի է արժանանում։ Եթե որևէ մեկը կամ ոմանք մտածում են, որ դրանով պետք է մեր հասարակությանը վախեցնեն, ահաբեկեն, խաղի կանոններ թելադրեն, չարաչար սխալվում են։ Մենք պետք է կոշտ հակահարված տանք դրան, և առաջին հերթին պետք է լինի քաղաքակա՛ն հակահարված։ Սրանց պետք է բերել քաղաքական դաշտ,–ասել է Մ. Մելքումյանը՝ հավելելով, որ այս բռնարարքը կարող էր բոլորիս նկատմամբ կիրառվել։
–Սա չպետք է կուլ տալ։ Դրա համար մենք միավորված, ճիշտ ծրագրավորված քայլերով առաջ պետք է շարժվենք։ Լայն հասարակական–քաղաքական համախմբումն արդեն իրականություն է։ Միասին մեր պահանջի տերն ենք։ Կարգին երկիր սարքելը հեշտ խնդիր չէ, բայց մենք միասին անպայման հաջողության ենք հասնելու,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։
Միքայել Մելքումյան. «Սա չպետք է կուլ տալ»
Ի պաշտպանություն «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի՝ Կառավարության մոտ ընթացող բողոքի ցույցի ժամանակ ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ «Հայաստանում բեսպրեդել է»։

7or.am