Աշխարհ

09.02.2015 18:50


Ալեն Դելոնը և Դասթին Հոֆմանը՝ Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմում

Ալեն Դելոնը և Դասթին Հոֆմանը՝ Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմում

«Lifenews»–ի փոխանցմամբ՝ պրոդյուսեր Վալերի Սահարյանը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։ Կոմիտասին նվիրված ֆիլմում նկարահանվելու են հանրահայտ դերասաններ Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը, Էդրիեն Բրոուդին:

«Հիվանդը» կինոժապավենի գլխավոր դերակատարին կմարմնավորի Ալեն Դելոնը։

Հայտնի է, որ Վալերի Սահարյանի տատը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է եղել, որը մանուկ հասակում փրկվել է հրաշքով՝ թռչելով տաք թոնրի մեջ: Ենիչերիները կարծել են, թե չի ապրի, բայց նա փրկվել է՝ ապրելով 111 տարի:

Ծանոթանալով համաշխարհային պատմության խայտառակ այդ էջին՝ 20–րդ դարի առաջին ցեղասպանությանը՝ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը մեծ հուզմունք է ապրել։ Նա եղել է նաև Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Կոմիտասի հուշարձանի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը