«Ժառանգության» հայտարարությունը Արտակ Խաչատրյանին բռնության ենթարկելու վերաբերյալ
«Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խորհրդարանական խմբակցությունը խորին մտահոգություն են հայտնում փետրվարի 7-ին մի խումբ դիմակավոր անձանց կողմից կատարված նոր բռնարարքի՝ «Կասեցում» շարժման գործուն մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ:
Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական հայացքների համար ՀՀ քաղաքացիներին հետապնդելու եւ նրանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու արատավոր գործելակերպը՝ գնահատելով այն որպես երկրի չընտրված իշխանությունների ու իրավապահ մարմինների լռելյայն թույլտվության արդյունք:
Ավելին՝ մեզանում լայն տարածում ստացող վերջին դեպքերի համատեքստից կարելի է ենթադրել, որ նույն ձեռագրով կատարված ահաբեկչական գործողությունները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են այն ակտիվիստների հանդեպ, ովքեր փորձում են բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ երկրում տիրող անօրինականությունների եւ ամենաթողության:
Պատկան կառույցներից, մասնավորապես ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ու լիակատար կերպով բացահայտել բռնություն կատարած ճիվաղների եւ նրանց հետեւում թաքնված թուլամորթ պատվիրատուների ինքնությունը՝ յուրաքանչյուրին տալով իր արժանի պատիժը, քանզի դաժանությունն ու անպատժելիությունը, ինչպես երեւում է, նոր դաժանություններ են ծնում:
«Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնում Արտակ Խաչատրյանին եւ արդարության համար պայքարի ելած բոլոր քաղաքացիներին` կոչ անելով աննկուն եւ միասնական լինել ապօրինի վարչակարգի դեմ վճռական պայքարում:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
9 փետրվարի 2015թ.
Երեւան