Լրահոս

09.02.2015 12:30


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է 123 ահազանգ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է 123 ահազանգ

2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ ստացել են տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին:

Ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը:

ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել:

2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին «թեժ գծով» տրվել է ավելի քան 300 խորհրդատվություն:

Ահազանգերը և դիմում-բողոքներն առնչվել են հիմնականում սննդամթերքի թերի մակնշմանը և սննդամթերքի ժամկետանցությանը, նաև՝ սանիտարահիգիենիկ պայմաններին:

Այս խորագրի վերջին նյութերը