Լրահոս

09.02.2015 12:27


Փորձել են ամուսնության նպատակով առևանգել 21–ամյա աղջկա

Փորձել են ամուսնության նպատակով առևանգել 21–ամյա աղջկա

Փետրվարի 8-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ժամանակ ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորուհին` 1994 թ. ծնված Լ. Մ.-ն հայտնել է, որ իրեն փորձում են առևանգել:

Ոստիկանության Արտաշատի բաժնի և ՃՈ ծառայողները նշված վայրից բաժին բերման են ենթարկել «Մերսեդես Բենց»-ի վարորդ, 1985 թ. ծնված Լյուդվիգ Ք.-ին և վերջինիս ուղևորներ` 1986 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1979 թ. ծնված Աշոտ Հ.-ին և 1987 թ. ծնված Մհեր Օ.-ին, ու բաժին է հրավիրվել Լ. Մ.-ն, որտեղ վերջինս հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 09.45-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղից վերջիններս փորձել են ամուսնության նպատակով առևանգել իրեն, ինչը կանխվել է ՃՈ ծառայողների կողմից:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը