Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել հայտնի միլիարդատերին
Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել լեռնարդյունաբերական խոշորագույն «Hanlong Group» ընկերության 48-ամյա նախկին ղեկավար, միլիարդատեր Լյու Հանին։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի»–ն՝ «Սինխուային» հղումով։
Հանը մեղադրվում է 1993 թ. հանցախումբ ստեղծելու համար, որը տնօրինել է Սիչուան նահանգի գործարարների աշխատանքը, ինչպես նաև իրագործել 9 սպանություն։
Մահապատժի է դատապարտվել նաև Հանի կրտսեր եղբայրը, ինչպես նաև՝ հանցախմբի երեք այլ անդամ։ Ընդհանուր առմամբ, այս գործի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 36 անձի։ Նրանց մի մասը դատապարտվել է ցմահ բանտարկության։

7or.am