Լրահոս

09.02.2015 11:35


ՄԻԵԴ դատավորի համար հայտարարված մրցույթին առաջադրվել է առաջին թեկնածուն

ՄԻԵԴ դատավորի համար հայտարարված մրցույթին առաջադրվել է առաջին թեկնածուն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթում առաջադրվել է միայն մեկ թեկնածու:
Ինչպես «pastinfo»–ն տեղեկացավ Արդարադատության նախարարությունից, առայժմ միակ առաջադրված թեկնածուն Լիզա Ռաֆիկի Գրիգոյանն է:
Լիզա Գրիգորյանը 2013թ. մարտին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
Ի դեպ, անցած տարի անցկացված մրցույթին Լիզա Գրիգորյանը չէր մասնակցել:
Մանրամասները՝ «pastinfo»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը