ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Ապարան քաղաքի շրջակա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և ցածր տեսանելիության պատճառով:
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառուց:
Ձյուն է տեղում Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Աշոցք և Ամասիա գյուղերում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Ժամը 10.30-ի դրությամբ ձյուն է տեղում:
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ