Լրահոս

09.02.2015 09:56


Արտակ Խաչատրյանի թոքերի դրենաժավորումը մի քանի օր կշարունակվի

Արտակ Խաչատրյանի թոքերի դրենաժավորումը մի քանի օր կշարունակվի

Ինչպես տեղեկացրել էինք, «Մալաթիա» բժշկական կենտրոնում գտնվող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի մոտ քթի վիրահատությունից հետո առողջական նոր խնդիրներ էին հայտնաբերվել՝ թոքերի սալջարդի հետևանքով դրանցում օդ է հավաքվում։

Այսօր ՀՀ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «7օր»–ին հայտնել է, որ Արտակ Խաչատրյանի թոքերում կուտակվող օդը հեռացնելու նպատակով բժիշկները դրենաժավորում են կատարում, ինչը կտևի մի քանի օր։

–Աստված մի՛ արասցե, բայց հնարավոր է՝ հետագայում այլ օրգանների հետ կապված ևս խնդիրներ առաջանան, որովհետև նրա մոտ բոլոր ներքին օրգանների սալջարդ կա,–հավելել է Վ. Բաբայանը։

ԲՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ «7օր»–ին ասել է, որ երեկ ուշ երեկոյան Արտակ Խաչատրյանի մոտ սուր ցավեր են առաջացել։ Բժիշկները ցավազրկող են ներարկել, որպեսզի նա կարողանա գոնե մի քիչ քնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը