Լրահոս

09.02.2015 09:35


Կրակի միջից դուրս են բերել մորն ու նրա 9-ամյա տղային, իսկ պատին գրված էր. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»

Կրակի միջից դուրս են բերել մորն ու նրա 9-ամյա տղային, իսկ պատին գրված էր. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»

Այսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի 48 բնակարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մորն ու տղային դուրս բերելուց հետո մարել են կրակը, որից հետո տան պատին հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է. «Մեր մահվան պատճառը էդ սրիկան է»:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ կնոջ ամուսինն արտագնա աշխատանքի նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ կինն էլ ամեն անգամ ասում էր. «Վնասելու եմ տղայիս ու այնպես եմ անելու, որ եթե ամուսինս գա, ուրախություն չապրի. նա պիտի տղայիս չտեսնի»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը