«30-ամյակի» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ
Փետրվարի 8-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UA 866 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով գազի բալոնն ավտոմեքենայից դուրս է նետվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարպվելը: