Լրահոս

08.02.2015 22:05


«Առաքելություն» կուսակցություն. «Ֆիզիկական բռնությունների միջոցով վախի մթնոլորտի տարածումը գաղջ մթնոլորտի հիմքն է»

«Առաքելություն» կուսակցություն. «Ֆիզիկական բռնությունների միջոցով վախի մթնոլորտի տարածումը գաղջ մթնոլորտի հիմքն է»

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած լկտի ու անասնական արարքը: Այս միջադեպի բացահայտման կամ չբացահայտման ողջ պատասխանատվությունն ընկնում է օրվա իշխանությունների վրա: Ֆիզիկական բռնությունների միջոցով վախի մթնոլորտի տարածումը գաղջ մթնոլորտի հիմքն է:
«Առաքելություն» կուսակցությունը վերստին պնդում է այն համոզմունքը, որ միայն իշխանափոխությամբ է հնարավոր կասեցնել անպատիժ բռնարարքների արատավոր շղթան, որը ցանկացած պահի կարող է «այցելել» ՀՀ ցանկացած քաղաքացու:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
08.02.2014

Այս խորագրի վերջին նյութերը