Լրահոս

08.02.2015 21:55


Վաղը ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենալու՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով

Վաղը ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենալու՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով
Փետրվարի 9-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն է տեղի ունենալու՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Հանդիպում ենք վաղը ՀՀ կառավարության շենքի մոտ և մեր միասնական ընդվզման խոսքն ենք ասելու տեղի ունեցածի վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պայքարում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության, ովքեր ցանկանում են ձևավորել ազատ և անկաշկանդ քաղաքացիական հասարակություն, կարող են միանալ մեզ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 7–ին դիմակավորված անձինք առևանգել էին «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին և դաժան ծեծի ենթարկել:

Այս խորագրի վերջին նյութերը