Լրահոս

08.02.2015 19:46


Աղվան Վարդանյան. «Ոստիկանության պարտքն է և հասարակության պահանջը, որ գործը բացահայտվի»

Աղվան Վարդանյան. «Ոստիկանության պարտքն է և հասարակության պահանջը, որ գործը բացահայտվի»

Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Zham.am-ի հետ զրույցում ասելէ, որ Դաշնակցությունը դատապարտում է «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վրա կատարված հարձակումը։ Պատգամավորընշել է, որ բռնության դեպքերը հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ վերածվում են շղթայի։

-Եթե ոստիկանությունը նման դեպք չի կարողանում բացահայտել, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք ոստիկանության հետ։ Իրենց պարտքն է ուղղակի և հասարակության պահանջն է, որպեսզի նրանք բացահայտեն և այնպես բացահայտեն, որ հասարակությունը վստահի այդ բացահայտմանը և պատժվեն օրենքի խստությամբ, - ասել է Աղվան Վարդանյանը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը