Կարծիք

08.02.2015 19:27


«Տեղեկացնեմ մինչ այս պահը ինձ հայտնի դեպքերի հաջորդականությունը»

«Տեղեկացնեմ մինչ այս պահը ինձ հայտնի դեպքերի հաջորդականությունը»

Տեղեկացնեմ մինչ այս պահը ինձ հայտնի դեպքերի հաջորդականությունը։
Երեկ առավոտյան Արտակը իր ընկերոջ հետ Տոլստոյ փողոցում անձնական գործով կանգնած ժամանակ հարձակման է ենթարկվել սև մեքենայով, սև ֆորմայով, զինված ու դիմակավորված մարդկանց կողմից, ովքեր խփել են ընկերոջը, իսկ Արտակին ուժով նստեցրել են մեքենան։ Վայրկյանների ընթացքում Արտակը կողմնորոշվել ու զանգել է իր ընկեր, պատգամավոր Վահան Բաբայանին, բայց քանի որ թույլ չեն տվել հեռախոսը հանել, հասցրել է միայն մի քանի արտահայտություն անել, որից Վահանը հասկացել է, որ Արտակին բերման են ենթարկում, որից հետո զանգել է Արտակի եղբորը, իսկ հետո ինձ, որ պարզենք՝ ինչ է տեղի ունեցել, քանի որ ինքը այդ պահին ԱԺ պատվիրակության կազմում գտնվում էր ԼՂՀ-ում ու բարձրանում էր դիրքեր։ Քանի որ մտածում էինք, թե ոստիկանությունն էր բերման ենթարկել, իսկ տվյալ դեպքում զանգի հնարավորություն ունենում են, զանգել ենք Արտակի երկու համարներին, որի պատճառով հեռախոսները վերցրել ու շպրտել են պատուհանից՝ հավանաբար ի սկզբանե նպատակ ունենալով զրկել նրան կապի միջոցներից իրենց օպերացիայի ավարտին, իրենք էլ չպատկերացնելով, որ արդեն լուրերը տարածվել էին։ Անմիջապես մի քանի ընկերներով Արտակի եղբոր հետ գնացել ենք ոստիկանություն, հաղորդում ենք տվել հայտարարության մասին, որտեղից մեզ պատասխանեցին, որ ոստիկանությունը հաստատ նման օպերացիա չի իրականացրել, նույնը քիչ անց հայտարարեցին ԱԱԾ-ն և մյուս բոլոր մարմինները, ովքեր ունեն նման ստորաբաժանումներ։ Ընթացքում կապ ենք հաստատել ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ովքեր վերջին օրերին Արտակի հետ են եղել, ովքեր ևս տեղյակ չէին, բայց արագ ինքնակազմակերպվեցին ու որոշում կայացրեցին հավաքվել ու գնալ կառավարության մոտ։ Քիչ անց, երբ ոստիկանությունում այլևս սպասելը իմաստ չուներ, մեզ էլ հավաստիացրեցին, որ որևէ նորության դեպքում տեղյակ կպահեն, որոշեցինք միանալ կառավարության մոտ հավաքված անձանց ու միասին սպասել որևէ նորության։ ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը ու Միքայել Մելքումյանը արդեն հրապարակում էին, իսկ Վահան Բաբայանը Ստեփանակերտից վերադառնալու ճանապարհին։ Մոտ 6 ժամվա մեջ ոչ մի նորություն չեղավ, ի վերջո զանգեցին Արտակի հարազատները ու տեղեկացրեցին, որ Արտակը քիչ առաջ ծեծված ու շատ ծանր վիճակում հասել է տուն, ինչի մասին տեղեկացրել ենք հավաքվածներին, արագ զանգել ենք շտապ օգնություն ու գնացել ենք Արտակենց տուն, որտեղ առաջին օգնությունից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Արդեն հիվանդանոցից սկսած մանրամասներին կարող եք ծանոթանալ տարբեր կայքերից, իսկ դեպքերը աղավաղելուց կամ մարդկանց վարկաբեկելու փորձերից առաջ մտածեք ձեր հասցեին հնչող ոչ կոռեկտ արտահայտությունների մասին, եթե դրանք ձեզ դուր են գալիս, շարունակեք նույն ոճով, իսկ եթե չէ, խելքի եկեք։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը