Լրահոս

08.02.2015 17:52


Արտակ Խաչատրյանի առևանգման վայրի տեսախցիկների ձայնագրություններն առգրավե՞լ են

Արտակ Խաչատրյանի առևանգման վայրի տեսախցիկների ձայնագրություններն առգրավե՞լ են

Ինչպես հայտնել էինք, Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:

Որևէ բան, սակայն, պաշտոնապես չի ասվում նրա առևանգման վայրի՝ Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքում գտնվող տեսախցիկների տեսագրություններն առգրավելու մասին:

«7օր»–ը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ՝ ճշտելու արդյոք այդպիսի տեսագրություններ առկա՞ են և արդյոք ոստիկանությունը դրանք առգրավե՞լ է:

-Քննությունն է կատարվում, այլ բան չեմ կարող հաղորդել,-ընդամենն ասել է Ա. Մալխասյանը:

Փոխարենը, Ա. Խաչատրյանի ընկեր Արման Թաթոսյանը «7օր»–ին հայտնել է, որ ոստիկաններն իրենց ասել են՝ հենց «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտ տեսախցիկներ կան, որոնց տեսագրություններն իրենք առգրավել են:

Նշենք նաև, որ քրեական գործը հարուցվել է Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ միայն:

Թե ինչու քր. գործ չի հարուցվել Ա. Խաչատրյանին բռնության ենթարկելու և բազմաթիվ մարմնական վնասվածներ հասցնելու առթիվ ևս, «7օր»–ը հետաքրքրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից:

-Առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ և համալիր ուղղղությամբ քննություն է տարվում: Արդեն քննության ընթացքում գնահատական կտրվի բոլոր այլ գործողություններին,-նշել է Ս. Տռուզյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը