«Իշխանություններն իրենց իսկ քայլերով ստիպում են ընդդիմությանն ավելի ռադիկալ դառնալ»
Անցյալ տարին ավարտվեց ազատամարտիկների վրա հարձակումով, ազգային ժողովի պատգամավորի ծեծով ու ընդդիմադիր կուսակցության տարածքային կառույցի ներկայացուցչի վրա հարձակումով: Այս տարին սկսվեց «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումով ու ծեծով: Միայն ապուշը չի տեսնի այս դեպքերի ետևում քաղաքական ենթատեքստ:
Իշխանություներն իրենց հաշվարկներում հերթական անգամ սխալվեցին` կարծելով, որ նման միջնադարյան մեթոդներով կկանխեն ժողովրդի ընդվզումը:
Ընդհակառակը, իրենց այս քայլերով իրենք ավելի են մոտեցնում իշխանափոխության պահը մեր երկրում: Արտակ Խաչատրյանի առևանգմանը հաջորդելու է համաժողովրդական ընդվզման օրը: Իշխանությունն այնքան հուժկու պատասխան է ստանալու, որ նույնիսկ պատկերացնել չի կարող: Իշխանություններն իրենց իսկ քայլերով ստիպում են ընդդիմությանն ավելի կտրուկ քայլերի գնալ:
Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը պիտի սթափ որոշում կայացնի ու, դադարեցնելով բռնության դրսևորումները, գնա փոխզիջման ընդդիմության հետ` անցնցում կերպով հանձնելով իշխանությունը: Այդ շանսը դեռ կա, ու հենց այս ճանապարհն է, որ ամենաանվտանգն է պետության համար` միաժամանակ ընդունելի նաև իշխանության համար: Այլ նմանատիպ շանս իրենք կարող են նաև չունենալ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից