Քաղաքական

08.02.2015 16:05


Ազատ դեմոկրատները խոստորեն դատապարտում են

Ազատ դեմոկրատները խոստորեն դատապարտում են
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնությանը: Այս մասին top-news.am-ի հետ զրույցում նշեց կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:

Ազատ դեմոկրատները խստորեն դատապարարտելով տեղի ունեցածը՝ ընդգծում են, որ վերջին շրջանում Հայաստանում, կարծես թե, սովորություն է դարձել քաղաքացիներին իրենց հասարակական-քաղաքական ակտիվության համար ծեծելու պրակտիկան: Կուսակցությունում համոզված են, որ այդ բռնություններն այդպես էլ անպատիժ են մնում, ինչն էլ հենց պատճառ է դառնում դրանց կրկնության:
«Ընդհանրապես ցավալի մի փաստ եմ ուզում արձանագրել, որ ՀՀ քաղաքացին սեփական երկրում փաստացիորեն պաշտպանված չէ»,-նշեց կուսակցության մամուլի խոսնակը:
Աղբյուրը՝ top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը