Քաղաքական

08.02.2015 15:59


Լ․ Զուրաբյան. «Ամենահամարժեք պատասխանն ամբողջ քաղաքական դաշտի համախմբումն է»

Լ․ Զուրաբյան. «Ամենահամարժեք պատասխանն ամբողջ քաղաքական դաշտի համախմբումն է»

Zham.am-ի հետ զրույցում Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսը խստորեն դատապարտում է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վրա տեղի ունեցած հարձակումը։ Նա նաև նշել է, որ ՀԱԿ-ն առաջիկայում հանդես կտա դատապարտող հայտարարությունով։

-Սա ռեժիմի հերթական զազրելի արարքն է հանցագործությունների, բռնությունների շղթայում, որը ցույց է տալիս, որ ռեժիմը սպառված է․ բոլոր սպառված ռեժիմները հոգեվառքի շրջանում դիմում են նման բռնությունների, -ասել է Լևոն Զուրաբյանը։

-Կարծում եմ, որ ամենահամարժեք պատասխանն այս ամեն ինչին, դա ամբողջ քաղաքական դաշտի համախմբումն է և մեր հանրության համախմբումը՝ շուտափույթ իշխանափոխության իրականացման գործում,-հավելել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը