Լրահոս

08.02.2015 15:49


Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարները հանդիպել են

Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մյունխենում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր ռումինացի գործընկերոջ՝ Բոգդան Լուչիան Աուրեսկուի հետ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի, առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված և մշակութային փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարները անդրադարձան հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա երկրորդ կեսին Բուխարեստում։

Նախարար Աուրեսկուն բարձր գնահատեց հայ համայնքի դերակատարությունը Ռումինիայի քաղաքական, տենտեսական և մշակութային զարգացման գործընթացում։

Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Աուրեսկուն անդրադարձան Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին։

Նախարար Աուրեսկուն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բուխարեստ։

Այս խորագրի վերջին նյութերը