Քաղաքական

08.02.2015 15:43


Ռուբեն Հակոբյան.

Ռուբեն Հակոբյան.

-Ես չեմ կարծում, որ կարող է լինել այլ մեկնաբանություն, քան այն, որ իսկապես դատապարտելի է այս ամենաթողությունը, դատապարտելի է հասարակական, քաղաքական ակտիվիստի նկատմամբ բռնություն գործադրելը,-Zham.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ-ական ակտիվիս Արտակ Խաչատրյանի վրա տեղի ունեցած հարձակումը, ասել է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

-Ցավոք սրտի դա դարձել է մեր կյանքի անբաժան ուղեկիցը՝ այդ բռնարարքները, հատկապես, քաղաքական ակտիվիստների նկատմամբ։ Բայց այդքան բացահայտ՝ օրը ցերեկով առավել ևս այս խորապատկերի վրա, ես կարծում եմ, որ պետք է իշխանությունների համար բացահայտելը դժվարություն չներկայացնի։ Իհարկե, եթե ցանկություն ունենան բացահայտելու,-ասել է Ռուբեն Հակոբյանը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը