Ս․ Մարգարյան. «Այսպիսի իրավիճակին պետք է լուրջ քաղաքական հակահարված տրվի»
Zham.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեկնաբանել է երեկ՝ ԲՀԿ-ական ակտիվիստ, «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և ծեծը։
-Երկրում ստեղծվում է մի մթնոլորտ, որ այլ կերպ, քան «բեսպրեդել» անվանել հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ իշխանությունները շատ մեծ մեղավորություն ունեն և հիմնական մեղավորն են ստեղծված այս մթնոլորտի համար։ Եվ անկեղծ ասած, չգիտեմ, ինչ հաշվարկների վրա։ Տպավորությունն այնպիսին է, կարծես թե, ինչ-որ մեկը որոշել է «վա-բանկ» գնալ,-ասել է պատգամավորը և հավելել, որ նմանատիպ բռնարարքները կունենան «համարժեք և բավականին լուրջ պատասխան»։
-Ակնկալում ենք, իրավապահ համակարգից հատկապես՝ շատ արագ բացահայտում, մանավանդ, որ վստահ եմ՝ իշխանությունների համար դեպքը բացահայտված է։
Ստեփան Մարգարյանը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական արմատական լուծումներ․
-Ցանկացած այսպիսի իրավիճակին պետք է լուրջ քաղաքական հակահարված տրվի, ինչը և մենք կանենք, վստահ եղեք։ Նման իրավիճակում լուծումները լինում են քաղաքական։ Եվ բավականին արմատական լուծումներ պահանջող տրամադրություններ են առաջանում և խորանում հասարակության և քաղաքական ուժերի մեջ,-եզրափակել է պատգամավորը։

Աղբյուրը՝ Zham.am