Այսօր կշարունակվեն Մերկել-Օլանդ-Պուտին բանակցությունները
Այսօր ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակեն բանակցությունները։ Երեք երկրների առաջնորդները կշփվեն տեսակապի միջոցով։
Իչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 6-ին Մոսկվա ժամանած Մերկելն ու Օլանդը Պուտինի հետ ավելի քան 5 ժամ քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվել։